Ադրբեջանում մեծ ցույցեր են, ժողովուրդը մերժում է Ալիևին

Հունվարի 19-ին Բաքվում տեղի է ունեցել վերջին տարիների խոշորագույն բողոքի ցույցը, որին, ընդդիմության տվյալներով, մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Ընդդիմության կազմակերպած հավաքին հնչել են Ադրբեջանում դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին, մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր։

Երկու տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյնովին դեկտեմբերի վերջին նոր մեղադրանքներ էին առաջադրվել, ի պատասխան բլոգերը հացադուլ էր հայտարարել։

Նրան միացել էին մի շարք ակտիվիստներ և համախոհներ։ Ադրբեջանում ստեղծված իրավիճակին արձագանքել են Եվրախորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ պահանջելով ազատ արձակել բլոգերին։ 

Երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում Հուսեյնովը խնդրել է միջամտել իր գործին։ Ադրբեջանի նախագահի հորդորով դատախազությունը կասեցրել է նոր քրեական գործը։ 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ