Չնայած յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների աշխատասենյակների հարցը լուծված է, հիմա էլ վերջիններս զբաղված են դրանք կահավորելու, անհրաժեշտ իրերը տեղավորելու հարցերով:
Գաղտնիք չէ, որ պատգամավորները հեռանալիս իրենց հետ տանում են իրենց անձնական իրերը կամ այն կահույքը, որոնք ձեռք էին բերել սեփական միջոցներով:
Յոթերորդ գումարման խորհրդարանում եւս պատկերը նույնն է: ArmLur.am-ն այսօր շրջել է մի քանի աշխատասենյակներով և պարզել, թե ով ինչպես է տեղավորվել: