Հաջորդը գեներալ Սեյրանն է. ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել

ArmԼife.am-ը գրել է․Մեր տեղեկություններով՝ Սեյրան Սարոյանին պատկանող Էջմիածնի գինու գործարանի աշխատակիցներին կարգադրել են դադարեցնել աշխատանքը և դուրս գալ գործարանի տարածքից․․․

Պատճառն այն է, որ գործարանի սեփականատեր Սարոյանը տեղեկություն է ստացել, որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել գործարանի տարածքում պահվող զենք զինամթերքի մասին, և ուր որ է գործարանի տարածքում ստուգումներ կիրականացվեն․․․

Գործարանի աշխատակիցներին տարհանելու նպատակը կարող էր լինել օտար աչքից հեռու, այդ զինամթերքը այլ տարածք տեղափոխելը:

Հիշեցնենք, որ երեկ  Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր:

Գրիգորյանը կալանավայր էր ժամանել իր մասնավոր ավտոմեքենայով` թիկնապահի ու վարորդի ուղեկցությամբ։ Նրան ՔԿՀ-ի մուտքի մոտ դիմավորեցին ու ներս ուղեկցեցին իրավապահները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ