Հրշեջները մարել են բնակարանի հրդեհը Վանաձորում. տարհանվել է երկու անչափահաս

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում։

Փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են Նարեկ Ա․-ին (ծնված 2014 թ․) և Արեն Բ․-ին (ծնված 2017 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին, մարվել՝ 14։44-ին։ Այրվել են խոհանոցը (մոտ 15 քմ), հյուրասենյակը (մոտ 25 քմ), պատշգամբը (մոտ 10 քմ), և ջերմահարվել են երրորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ