«Էս իշխանությունների հիմնական «ռոլիկը» Մանվելն էր՝ իր տուշոնկաներով։ Իմ գործը չէ, դատարանը թող որոշի՝ նա մեղավոր է, թե ոչ։ Բայց դատավորն այստեղ կապ չունի, դատարանների հետ կապված ցանկացած հարց լուծում է մի մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ պարտադիր չէ, որ նա կանչի-հրահանգի դատավորին։ Ես ապացույցներ ունեմ, որ անձամբ ինքն է բաց թողել Մանվել Գրիգորյանին։
Եթե հանկարծ մի դատավորի մտքով անցներ բաց թողնել Մանվելին, պատկերացնո՞ւմ եք ինչ հայտարարություններ կհաջորդեին մեկը մյուսին, ինչ ելույթներով ու հայտարարություններով կլցնեին համակարգը։ Մանվելին բաց թողնելու խնդիրն այլ հարթությունում է. նախևառաջ, որպեսզի փնովենք դատական համակարգը, որ ասենք՝ Մանվելի պես հրեշին բաց թողեցին։
Երկրորդ, Նիկոլին օդի պես հարկավոր է, որ այդ համակարգը հանի փողոց, որպեսզի վճիռները լուծվեն ոչ թե դատարանի դահլիճում, այլ փողոցում։ Հիմա դուրս կգա Ռոբերտ Քոչարյանը, էլի կփակեն փողոցը, կպահանջեն, որ դատվի և ոչ մի ապիկարի մտքով չի անցնի հարցնել՝ ուր են Մարտի մեկի մարդասպանները։ Դեռ պետք է տարբեր ատյաններում ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններ արձակել»,- ասաց նա։
Գուրգեն Եղիազարյանը միաժամանակ կեսկատակ-կեսլուրջ նշեց՝ Նիկոլ Փաշինյանը երեք օրով գնում է արտասահմանյան գործուղման, երեք թշնամի վաստակած՝ վերադառնում է։
«Հո ամբողջ աշխարհին պատերազմ չենք հայտարարելու։ Գնա Դավոս, մի քանի թշնամի էլ կարող է այնտեղից բերի։ Չի կարողանում աշխատի»,- ասաց բանախոսը։
Անդրադառնալով պարգևատրումների թեմային՝ բանախոսը հիշեցրեց՝ խանութներում պարտքով հաց վերցնելու համար ցուցակագրված հարյուր հազարավոր մարդիկ կան։