1998թ. օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում հրազենից սպանվեց ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:
1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից սպանվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունին: Սպանությունը բացահայտված չէ:
1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն:ն(Չէ բայց լուրջ էլի , պատկերացնում ե՞ք՝ մարդը մի անգամ գլխին ա կրակել, տեսել ա ՝ չի մահանում, մի հատ էլ սրտին ա կրակել ինքն իրա։ Ռոբիս կառավարման թվերին):
1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի վրա հարձակման արդյունքում մահացան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահ Յուրի Բախշյանը, Աժ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը: