Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բաց կթողնեն, քանի որ նա մեկը մեկից ուժեղ և հաջող փաստաբաններ ունի։
«Ես հավատում եմ նրա փաստաբաններին։ Եթե նրանք գործն ուսումնասիրելուց հետո ասում են, որ ջուր է, ուրեմն ջուր է։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանցից պարզ երևում է, որ այս ամենի թիկունքում մեկ մարդ է կանգնած՝ անուն-ազգանունը՝ Փաշինյան Նիկոլ։ Թե ինչու է նա ընկել Ռոբերտ Քոչարյանի հետևից, ժամանակին կպարզվի։ Կարող է՝ Նիկոլ Փաշինյանը մի մեծ նախագծի մի փոքր հատվածն է միայն»,- ասաց նա։
Խոսելով Մարտի 1-ի՝ բացահայտված լինելու մասին հայտարարություններից՝ բանախոսը չհամաձայնեց հնչած տեսակետի հետ։
«Հինգ ամիս անցել է արդեն։ Եթե բահայտված է, ինչո՞ւ մինչև այսօր մարդասպանները հայտնի չեն։ Ինչո՞ւ է նրանց անունները գաղտնի պահվում։ Ոչ մի բան էլ չի բացահայտվել, ուղղակի հարյուր օրվա համար ասեցին, անցան առաջ՝ մեկը մեկից սուտ։ Խնդիրն այլ հարթության վրա է. պետք էր ականջալուր անել բոլորին, որ Մարտի մեկը բացահայտված է։
Ամեն սանտիմետրը նկարված է՝ որտեղ են սպանել, ինչպես են սպանել, մնում է նայել և հայտնել մարդասպանների մասին։ Բայց ոչ, Փաշինյանը խնդիր ուներ Քոչարյանի նկատմամբ, ինչ խնդիր ուներ՝ կպարզվի։ Հիվանդ, մահամերձ Մայրապետյանին էլ պահում են, լավ է՝ բաց թողեցին, հիմա էլ չեն թողնում գնա Գերմանիա»,- ասաց նա։