«Տղե՛րք, Փաշինյանի գնալով վիճակը չի հանգստանալու…». Արամ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականով խնդիրները չեն լուծվելու։ Պետք է հաղթահարել պարտությունը։ Իսկ դա հնարավոր է միայն համախմբմամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Խնդիրների լուծումը բազմաշերտ է, որն ունի տարբեր ասպեկտներ։ Օրվա իշխանության մանդատը լեգիտիմ է։ Պատերազմից հետո դա կասկածի տակ է։ Գործող իշխանության շահերից է բխում սեփական ժողովրդից ճշտել, թե ինչքան վստահություն ունի հիմա։ Դա պետք է ճշտել արտահերթ ընտրություններով»,- ասել է նա։

«Խնդրի ողջ էությունն այն է, որ գործող իշխանությունը պետք է փոխվի, բայց այն պետք է փոխվի սահմանադրությամբ նախատեսված ճանապարհով։
Փաշինյանի գնալով՝ իրավիճակը չի հանգստանալու։ Եթե իրենից հետո երեք ամիս անց որևէ մեկը փողոց դուրս չի գալու, ճանապարհ չեն փակելու ու չեն գոռալու «Վազգեն դավաճան», էլի ասեմ՝ արե’ք։  Բայց եթե նույնիսկ 20 օր առաջ Փաշինյանը հրաժարական տար ու Վազգեն Մանուկյանը գար, այս կարգի դեպքեր էին լինելու։ Ի՞նչ է, մարդիկ չէի՞ն գնալու պաշտպանության նախարարություն կամ ճանապարհ չէի՞ն փակելու»,- եզրափակել է նա։

Արամ Սարգսյանը 17-ի թիկունքում տեսնում է հակահեղափոխության կողմնակիցների։

Մանրամասները՝  24TV-ի տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ