ԲԱՑԱՌԻԿ. Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Դավոսում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիեւի հետ:

«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես», իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ MediaNews-ը տեղեկացրել էր, որ շվեյցարական Դավոսում սպասվում է Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ