«Հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյա էջում նոր գրառում է կատարել իր և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման մասին.

 

Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ:

Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը   РИА Новости-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մտադիր է այսօր Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», — ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այսօր Ալիևի հետ կայանալիք երկկողմ հանդիպման մասին հարցին:

Ավելի վաղ մամլո ասուլիսում պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա նրա զրույցն Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն ասել էր «շատ շուտով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ