Մանկապարտեզի երեխաների հացը գողացողը` գերագույն գլխավոր հովանավորի հետ

 

Հունվարի 21-ին,  որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։

Նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումներ։

Տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։

Տնօրենը նաև յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ