Եթե Մանվելը ինքնասիրություն ունենար, հենց բերդում կկախվեր

ArmLur.am-ը քաղաքացիների շրջանում հարցախույզ է անցկացրել` հասկանալու համար ինչպես են վերաբերվում գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորմանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ