Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:
Ինչպես նշում է belta.by-ը, Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանդիպման գլխավոր թեման չի եղել:
Բելառուսի նախագահին զարմացրել է այն փաստը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ ՀԱՊԿ գագաթնաժողովը լուսաբանելիս գրել են, որ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են միայն նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:
«Այո, մենք քննարկել ենք այդ հարցը, բայց երևի 15 րոպե ենք հատկացրել դրան: Իհարկե, ՀԱՊԿ նոր ղեկավարի նշանակման հարցում տարբերակները շատ էին: Դա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը՝ մեր տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը: Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյոք կկարողանա՞ Հայաստանը գլուխ հանել: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը»,-ասել է Լուկաշենկոն: