Ինչպս են Մանվել Գրիգորյանին տեղափոխում կալանավայր

Մանվել Գրիգորյանին քիչ առաջ տեղափոխեցին «Երևան Կենտրոն» ՔԿՀ։  Մանվել Գրիգորյանին կալանավայր տեղափոխեցին պաշտպանական կողմի ուղեկցությամբ՝ մասնավոր ավտոմեքենայով։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ