«Դատարանը ենթարկվում է փողոցին». Մանվել Գրիգորյանի կինը ամուսնուն կալանավորելու մասին

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց. «Այնքան անօրեն երկիր է, որ դատարանը ենթարկվում է  փողոցին և կալանավորում է մի շարք հիվանդություններ ունեցող գեներալին»:

Նազիկ Ամիրյանը հրաժարվեց պատասխանելուց հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալճի իր առանձնատա՞նը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018-ի հունիսին, այնուհետև նրա կալանքի ժամկետը երկարացվել էր երեք անգամ, դեկտեմբերի 21-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր նրա պաշտպանների միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել 25 մլն դրամ գրավը:

 

Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ