Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները հետամուտքով են լքել դատարանի շենքը եւ լրագրողները դատարանի որոշման վերաբերյալ նրանցից չկարողացան մեկնաբանություն ստանալ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու վերաբերյալ՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար:
Ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Եվս մեկ հեղափոխություն․ Ցուցարարները շամպայնով տոնեցին Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը
Եվս մեկ հեղափոխություն․ Ցուցարարները շամպայնով տոնեցին Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը
Posted by 1in.am on Tuesday, January 22, 2019