12-ամյա Էրիկը Հայաստանի ամենաերիտասարդ վարսահարդարն է

12-ամյա դպրոցական Էրիկ Ջուլֆայանը սրահում անցկացնում է 4-5 ժամ, գալիս է դասերից հետո և օգնում միջինում սպասարկել 4 հաճախորդի։

Հայ դպրոցական Էրիկ Ջուլֆայանը 12 տարեկանում վարսավիրական հրաշքներ է գործում, բայց խոստովանում է, որ դեռ չի հասել բարձր պրոֆեսիոնալիզմի և պետք է էլի սովորի։

Վարսավիրական գործով տղան սկսել է զբաղվել դեռ երկու տարի առաջ։ Սկզբում Էրիկը տարբեր վարպետության դասեր է նայել սոցիալական ցանցերում, դրանից հետո որոշել է սովորել վարսավիրի մոտ։

Հիմա նա վարսավիրանոցում անցկացնում է 4-5 ժամ, գալիս է դասերից հետո և օգնում սպասարկել միջինում չորս հաճախորդների։

տեսանյութը՝  armeniasputnik.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ