Տուն, որտեղ ապրելու դեպքում չեք վճարի ոչ մի կոմունալ ծառայության համար. միայն դրա ներսը տեսեք

Այս տունը նախագծվել եւ կառուցվել է Մադրիդում` Իսպանիայի Պրոգրեսիվ ճարտարապետության ինստիտուտի կողմից:  Տանի տանիքը ծածկված է ժամանակակից ճկուն ֆոտոգալվանային վահանակներով, որոնք օգտագործում են արեւի էներգիան եւ դրանք այնքան արդյունավետ են, որ տունը արտադրում է երեք անգամ ավելի էներգիա, քան սպառում:

Շենքը պատրաստված է փայտից, նրբատախտակից եւ այլ էկոլոգիապես մաքուր նյութերից: Այն ունի Էրգոնիկ ձեւ եւ մեծ թվով պատուհաններ, որոնք ապահովում են բնական լուսավորություն եւ օդափոխություն: Իսկ տանիքի վրա տեղադրված անձրեւաջրերի հավաքման տարաներ:

Կլորացված ձեւը թույլ է տալիս հասնել առավելագույն ներքին ծավալին, փոքր արտաքին մակերեսով:

Ծրագիրը կոչվում է Fab Lab House եւ նախատեսված է Իսպանիայի փոքր քաղաքների եւ արվարձաններների համար: Հատկանշական է, որ նման տան շինարարությունը տեւում է ընդամենը 15 օր: Եվ թանկարժեք նյութերի եւ դեկորատիվ տարրերի բացակայության պատճառով այն ունի ցած գին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ