Համացանցում հայտնվել է Սև ծովում այրվող 2 նավերի կադրերը

Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող երկու նավ է այրվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Նավերից մեկի վրա եղել է 17, մյուսի վրա՝ 14 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի և Թուրքիայի քաղաքացիներ: Հայտնի է, որ 10 մարդ զոհվել է, 14-ին հաջողվել է փրկել:
Ըստ գործակալության տվյալների՝ այրվում են նավթ ու գազ տեղափոխող բեռնանավեր: Հրդեհն առաջացել է հեղուկ վառելիքը նավից նավ տեղափոխելու ընթացքում:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 7 նավ:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Կերչի նեղուցում երկու նավերի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է նվազագույնը 11 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին:

Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև Հնդկաստանի քաղաքացիներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ