NEWS.am–ի հետ զրույցում կառուցապատող Դավիթ Ահարոնյանն ասաց, որ խնդրի կապակցությամբ օրեր առաջ զրուցել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ.
«Քաղաքապետարանը չի կարող քանդել, քանի որ դատարանը կասեցրել է քաղաքապետարանի որոշումը։ Բացի այն, որ մենք մեր մուծումներն անում ենք , մեր շինարարական նորմերը պահում ենք, մեր սեփական հողի վրա ենք սարքել , մի հատ էլ ասացինք բարեգործություն կանենք՝ մանկապարտեզ կսարքենք՝ չհամաձայնեցին, ասացին՝ քաղաքապետն ասել ա՝ ինչ գնով ուզում է լինի՝ սա պիտի քանդվի »,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Նոր Նորքում գտնվող «Անի 97» ՍՊԸ-ին պատկանող 1100 քմ է ընդհանուր մակերեսով առերևույթ ապօրինի շինությունը ապամոնտաժվել է այսօր առավոտյան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի։