«Թքե՛մ ձեր վրա, սրիկաներ, կաշառակերներ, ազնիվ մարդ ա ընկել ձեռքներդ, հոշոտում եք․..». անցորդը՝ ցուցարարներին

Այսօր առավոտվանից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։

Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Արդեն լրացել է ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Ցուցարարներին արձագանքեց նաև կառվարւթյան շենքի մոտով անցնող քաղաքացիներից մեկը, ով վանկարկեց.

«Թքե՛մ ձեր վրա, սրիկաներ, կաշառակերներ, ազնիվ մարդ ա ընկել ձեռքներդ, հոշոտում եք․..»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ