«Գիշերով եկել՝ խուլիգանավարի քանդել են». կառուցապատողը դժգոհ է Հայկ Մարությանից

Դավիթ Ահարոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Օհանյանը նշեց, որ կառույցն անօրինական է եւ ենթակա է օրինականացման։ Նրա խոսքով՝ տարածքի մեծ մասը՝ մոտ  1000 քմ–ն Դավիթ Հարությունյանի գրանցված սեփականությունն է, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող 160 քմ–ը, որի օրինական տիրապետողը նույնպես Դավիթ Ահարոնյանն է,  կառուցապատման իրավունքով հանձնվել է վարձակալության։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը հապճեպորեն, առանց շահագրգիռ կողմին տեղյակ պահելու , որոշում է կայացրել անհապաղ ապամոնտաժել կառույցը՝ պատճառաբանելով, որ այն իբրեւ հանրության առողջությանը  վնաս է հասցնում, քանի որ հնարավոր է փլվեր։

Փաստաբանը, վկայակոչելով  կառավարության համապատասխան որոշումը, նշեց, որ  քաղաքապետարանը ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում, առաջին հերթին  պետք է պարզի  դրա օրինականությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ