Լենա Ղազարյանի ջերմ լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի որդու հետ

Երգչուհի Լենա Ղազարյանը Քրիստինե Պեպելյանի որդու՝ Արեգի հետ ջերմ ուսանկարներ է հրապարակել։

Արև-Արեգս…գրկած,- մակագրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ այսօր երգչուհի Քրիստինե Պեպելյանը ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ էր հրապարակել և կատարել էր հետևյալ գրառումը.

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին։

Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել… միշտ ներել: Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում՝ ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ