Քաղաքապետարանը չի ծանուցել մեր շինությունն ապամոնտաժելու մասին, գիշերով եկել են՝ խուլիգանավարի քանդել շենքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1 /3 հասցեում ապօրինի շինարարություն իրականացրած Դավիթ Ահարոնյանի եղբայրը՝ Արմեն Ահարոնյանը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 12–ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Դավիթ Ահարոնյանին պատկանող ավելի քան 1100 քմ առերեւույթ ապօրինի կառույցը։