Գլենդելի քաղաքապետն ու հայազգի գործարարը Սիփան Փաշինյանի հետ Տավուշում են

Շաբաթ օրը՝ հունվարի 19-ին հացահատիկահավաք կոմբայն տարվեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղ:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այդ կապակցությամբ Կոթի էին ժամանել Տավուշի մարզից ԱԺ նորընտիր պատգամավոր Սիփան Փաշինյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գործարար Արմեն Վահանյանը, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

Այդ կոմբայնը ձեռք է բերվել ԱԺ նորընտիր պատգամավոր Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ:

Կոթի գյուղում Սիփան Փաշինյանը ArmLur.am-ին հայտնեց, որ ամիսներ առաջ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի եւ Արմեն Վահանյանի նախաձեռնությամբ գյուղատնտեսական տեխնիկա էր նվիրվել Նոր Կյանք համայնքին, այն ժամանակ որոշվեց, որ կոմբայն նվիրվի նաեւ սահմանամերձ Կոթիին:

տեսանյութը՝  ArmLur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ