Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի. 6.000.000$-ի հետքերով

factor.am -ը գրում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 18-ին վարույթ էր ընդունել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում:

Խոսքը Արթուր Վանեցյանի այն հայտարարության մասին է, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։

Տեսանյութը՝   factor.am -ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ