«Հայաստանին դատի չեմ տա». Մանվել Գրիգորյանը չի դիմելու Եվրոպական դատարան

Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

«Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, մենք առաջարկեցինք Մանվել Գրիգորյանին դիմել Եվրոպակա դատարան , սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով՝ «Հայաստանին դատի չեմ տա»»,–ասաց նա։

«Մանվել Գրիգորյանը նախքան կալանավորվելը պետք է բուժման կուրս անցներ Ֆրանսիայում, սակայն հայտնի պատճառներով նա չկարողացավ մեկնել։ Նա այժմ ունի մեղադրյալի կարգավիճակով և  դեռ հյատնի չէ՝ կգնա Ֆրանսիա , թե՝  ոչ»,–ասաց նա։

Փաստաբանը հերթական անգամ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը  պատիժ չի կրում և նրան այս պահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։

 

«Ես բազմաիցս հայտարարել եմ, եթե կապացուցվի նրա մեղքը, թող նա ամենապատասխանատու ձևով պատիժը կրի, սակայն հիմա նրան տանել բանտ, այն դեպքում, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան՝ տեղին և օրինաչափ չէ»,–հայտարարեց պաշտպանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ