SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 21-ին, որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։
Նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումներ։
Տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։
Տնօրենը նաև յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։
Մանկապարտեզի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժավեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Տնօրենը որպես դռնապահ հավաքարար, աշխատանքի է ընդունել բարձագույն բժշկական կրթություն ունեցող իր հարսին, իսկ բանվոր՝ կիբեռնետիկ իր ամուսնուն, որպես պահակ կամ օժանդակ բանվորներ՝ իր հարևաններից մի քանիսին։ Իսկ որոշ դեպքերոււմ ՝ էլ գումարները հափշտակել է աշխատանքից փաստացի ազատված անձանմբ աշխատավարձերի գումարները, վերջիններիս բանկային քարտերին փոխանցելու և անձամբ կանխիկացնելու եղանակով»։
Աղբյուրը՝ SHAMSHYAN.com