«40 օր է որ կաս իմ կյանքում, բայց …». Քրիստինե Պեպելյանը հրապարակել է որդու մկրտության լուսանկարները

Քրիստինե Պեպելյանը, որը վերջերս մայրիկ դարձավ, որդու՝ Արեգի հետ նոր լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին։

Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել… միշտ ներել: Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում՝ ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ»:

Գրառմանը կից երգչուհին գտագործել է «Իմ Արեգ», «Երազանքներն իրականանում են» հեշթեգերը: Ինչպես երևում է լուսանկարներից, փոքրիկի` քառասունքից դուրս գալու առթիվ, նրանք ստացել են քահանայի օրհնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ