Ստեղծվել է 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն

Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում՝

վարորդներին զրկելով Կոմիտաս-Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը շրջանցելու հնարավորությունից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է Շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ