Վարչապետի կնոջ և դստեր զվարճալի տեսանյութը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել մոր՝ Աննա Հակոբյանի հետ:

Անդրադառնալով օրեր առաջ համացանցում կայքերից մեկի հրապարակած հոդվածին, որտեղ մասնավորապես ավում էր, որ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ժամանակին աշխատել է մատուցողուհի, Մարիամ Փաշինյանը կատարել է հետևյալ գրառումը.

Հույս ունեմ, որ բոլորը հասկանում են, որ սա չեմ ասել մամուլը հեղեղելու համար, այլ ասել եմ ոգևորելու էն բոլոր դեռահասներին ու երիտասարդներին, ովքեր ընտրում են աշխատասիրությունն ու արդար աշխատանքը: Նաև կուզենայի շեշտել, որ ցանկացած աշխատանք աշխարհում հարգանքի արժանի է, ու պետք է առօրյա կյանքում ավելի հարգալից լինել էն մարդկանց հանդեպ, ովքեր հմուտ են իրենց գործում:

Էնպես որ, ժամանակն է ջղայնությունն ու հուսահատությունը փոխարինել աշխատանքով, աշխատասիրությամբ ու եռանդով, քանի որ էսօր կան հնարավորություններ իրական արդյունքներ գրանցելու` անձնական, սոցիալական և տնտեսական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ