«Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ…»․ Պեսկով

Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես և մյուս երկրները, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այդ տարածքի պատկանելությունը սահմանված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով բավական վաղեմի։ Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Ռուսաստանը ոչինչ չի փոխել։ Ըստ էության, ոչ մի երկիր չի փոխել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվել պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակի հարցի և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների համաձայնագրի վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ