Ադրբեջանի ԱԳՆ-ը կանչել է Ֆրանսիայի դեսպանին․ պատճառը ԼՂ հարցով բանաձևն է

Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը կներկայացվի մյուս կողմի ուշադրությանը», -հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ