Կարմիր խաչը անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին

Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով կան բազմաթիվ կարիքներ։ COVID-19 համավարակի պայմաններում մարդիկ արդեն իսկ անհանգստացած էին իրենց առողջությամբ։

«Վիրուսի տարածումը կանխելու և էսկալացիայի առնչությամբ կարիքներին արձագանքելու նպատակով մենք անհրաժեշտ պարագաներ ենք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին։

Դրանց թվում են անհատական պաշտպանության միջոցներ, հակասեպտիկներ, վիրաբուժական վերականգնող նյութեր և գեներատոր»,- ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ