Արցախում կառավարության կառուցվածքը կփոխվի․ կգործի 11 նախարարություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:

Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.

  • 1) պետական նախարար.
  • 2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.
  • 3) առողջապահության նախարարություն.
  • 4) արդարադատության նախարարություն.
  • 5) արտաքին գործերի նախարարություն.
  • 6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.
  • 7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
  • 8) պաշտպանության նախարարություն.
  • 9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
  • 10) քաղաքաշինության նախարարություն.
  • 11) ֆինանսների նախարարություն:
  • Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։
  • Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝
  • 1) ազգային անվտանգության ծառայություն.
  • 2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
  • 3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
  • 4) ոստիկանություն.
  • 5) պետական եկամուտների կոմիտե:

ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ