Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք

Ադրբեջանը 2020թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական գործակալությունը, վերջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայից զենքի արտահանումը դեպի Ադրբեջան աճել է 600 տոկոսով։ Ադրբեջանը Թուրքիայից ներմուծած զինամթերքն ու ռազմական տեխնիկան ակտիվորեն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:

Ըստ Yeni Şafak-ի ՝ Ադրբեջանի կողմից ակտիվորեն օգտագործվող թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրանքը գրավել է աշխարհի ուշադրությունը: Բազմաթիվ երկրներ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո «թակել են Թուրքիայի դուռը»` տեղական և ազգային ռեսուրսներով արտադրված ապրանքները գնելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ