Ադրբեջանում լարված իրավիճակ է

«Թուրան» գործակալության հաղորդմամբ, հանրահավաքը սովորականից ավելի բազմամարդ է, թեև ոստիկանությունը անվտանգության արտակարգ միջոցառումներ է ձեռնարկում՝ մի քանի անգամ ստուգելով «Մեխսուլ» մարզադաշտ մտնողներին:

Ընդդիմադիրները ստիպված են այստեղ հավաքվել, քանի որ իշխանությունները մերժել են քաղաքի կենտրոնում՝ բաց հրապարակում ցույց անցկացնելու նրանց դիմումը:

Հաղորդվում է, որ իշխանությունները նաև արգելափակել են ինտերնետ կապը, և ցուցարարները զրկված են սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու, ակցիայի մասին տեղեկություններ տարածելու հնարավորությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ