Աննա Հակոբյանի փարիզյան այցի երկրորդ օրը մեկնարկել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում տիկին Հակոբյանն ուղեկցում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Արարողությունից հետո Աննա Հակոբյանը, ի թիվս հրավիրված այլ երկրների ղեկավարների տիկնանց և ամուսինների, մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիժիտ Մակրոնի հրավիրած պաշտոնական ճաշին։ Ճաշը տեղի է ունեցել Վերսալի պալատում։
Փարիզյան այցը եզրափակվել է Վերսալի պալատում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որին ներկա էին համաժողովի մասնակից երկրների ղեկավարներն ու նրանց կանայք և ամուսինները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։