Նիկոլ Փաշինյանը բացահայտել է պաշտոնական կեղծիքը

Fip.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ներկայացնելով մանրամասներ հոկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ, Արցախի և ՀՀ նախկին ու ներկա նախագահների հետ պատերազմը կանգնեցնելու շուրջ ունեցած քննարկումների մասին։

«Այդ ժամանակ կորսված էին Ջեբրայիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը»,- գրառման մեջ հայտնել էր Փաշինյանը։

Այստեղ հատկանշական է, որ մինչ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի 10-ը, պաշտոնապես այդպես էլ չհայտարարվեց Հադրութ քաղաքի կորուստի մասին։ Եվ հրապարակված բոլոր քարտեզներում Հադրութը չէր ներկայացվում Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հոկտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, պատերազմի ընթացքում պաշտոնական տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ պնդելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաբում են։ «Մեկ Հադրութ են գրավում, մեկ չգիտեմ ինչ…»,- ասվում էր գրառման մեջ։

Օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի ժամանակ առաջին անգամ ներկայացվեց ռազմական գործողությունները պատկերող քարտեզ, որտեղ Հադրութ քաղաքը նշված չէր որպես ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք։ Ըստ քարտեզի՝ այդտեղ անգամ մարտեր չէին ընթանում։

Քարտեզում երևում էր, որ Հադրութ համայնքի մեջ մտնող Տյաք գյուղն է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ոչ Հադրութ քաղաքը։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ