ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

  • Արա Արշամի Զաքարյանին, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
  • Հակոբ Ասատուրի Պռոշյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
  • Սամվել Գևորգի Բաղդասարյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
  • Ժիրայր Լևոնի Բալյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
  • Նորայր Մարտիկի Նահապետյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
  • Հայկազ Զավենի Մկրտչյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
  • Ժորա Արմենի Մուրադյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
  • Արսեն Կարենի Գրիգորյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
  • Արայիկ Լյովայի Ալեքսանյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
  • Կարեն Արմենակի Սոֆյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ