Դեռևս 17 տարի առաջ հիթ դարձած այս երգը կճանաչեք առաջին իսկ վայրկյաններից

«The Ketchup Song», Aserejé (արտասանություն՝ [aseɾeˈxe]), երգի անգլերեն անվանումն է, որը ձայնագրվել է իսպանական Las Ketchup խմբի կողմից 2002 թվականին: Թողարկվել է նույն թվականի հուլիսի 29-ին, որպես նրանց առաջնաելույթային Hijas del Tomate ալբոմի գլխավոր սինգլ:

Կա երգի երեք տարբերակ՝ իսպաներեն, անգլերենի և իսպաներենի միքս և պորտուգալերեն: Սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ՄԹ-ի չարթերում և այլ 26 երկրներում: 2006 թվականին երգն արդեն վաճառվել է 7 մլն օրինակով, ներառվելով աշխարհում ամենաշատ վաճառված սինգլերի ցուցակի մեջ:

Las Ketchup խումբը առաջին անգամ ներկայացվել է Columbia Records լեյբլին, ապա Shaketown Music-ին, Córdoba Andalusia,-ին, որոնք խմբի դեմո ելույթը ուղարկեցին աշխարհի տարբեր ձայնագրման ստուդիաներ:

Ելույթի մեջ ներկայացված էին «Asereje» և «Kusha Las Payas» երգերը: Columbia լեյբլի տնօրեն Ռաուլ Լոպեսը դա տեսնելով շատ գոհ էր ելույթին:

Սկզբում խումբը ցանկանում էր ShakeTown Music-ի հետ պայմանագիր կնքել, բայց երգը կրկին լսելով նրանք հասկացան, որ այն կդառնա համաշխարհային հիթ և այդ իսկ պատճառով նրանք պայմանագիր կնքեցին Sony լեյբլի հետ[2]:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ