Ինչպես է Հայկ Մարությանի որոշմամբ իրականացվող ապօրինի կառույցը ապամոնտաժվում

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ ապամոնտաժվել է առերևույթ ապօրինի շինություն, որի շինարարությունն արդեն ավելի քան մեկ ամիս է` հորդորում էին, որ կասեցվի:

Քաղաքապետարանից հայտնեցին, որ կառուցապատողը դիմել էր դատարան, սակայն միաժամանակ գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվել է շինարարությունը, կառույցն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ վերին հարկերում նախորդ օրերին շինարարական աշխատանքներ են կատարվել:

Բացի կառուցապատողի սեփականությունից՝ այնտեղ կա Երևանին պատկանող համայնքային սեփականություն: Ապամոնտաժվող շինության ընդհանուր մակերեսը 1100 քմ է, կառուցապատողն «Անի 97» ՍՊԸ-ն է, որը գրանցված է Դավիթ Ահարոնյանի անունով: Այս պահին շինարարությունը կասեցված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ