Իտալիայում այս շքեղ տունը վաճառվում է ընդամենը 1 եվրոյով, բայց կա մի պայման

Իտալական Սամբուկա-դի-Սիցիլիա քաղաքի հրվանդանային շրջանի տները վաճառվում են 1 եվրոյով:

Տեղական իշխանություններն այդ քայլին են գնացել, քանի որ ցանկանում են վերակենդանացնել այդ թաղամասերը, համայնքը: Քանի որ տեղի բնակիչները աստիճանաբար տեղափոխվել են այլ քաղաքներ, Սամբուկա-դի-Սիցիլիան սկսել է դատարկվել: Տեղացի պաշտոնյանները խոստանում են գնորդներին զերծ պահել ավելորդ բյուրոկրատական քաշքշուքներից:

Տներն այժմ փաստաթղթային առումով պատկանում են քաղաքային իշխանություններին, և գնորդները ստիպված չեն լինի կապ հաստատել նախկին տերերի հետ:

Գնորդներն այս դրախտավայրում տուն ձեռք բերելու համար պետք է մի քանի պայման կատարեն: Նրանք պետք է իրենց տները 3 տարվա ընթացքում վերանորոգեն՝ պահպանելով հին ոճը:

Այդ վերանորոգումը կարժենա 15 հազար եվրո։ Նրանք պետք է նաև գրավ մուծեն 5 հազար եվրոյի չափով, որը գնորդին կվերադարձվի վերանորոգումն իրականացնելու հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ