«Քիմ Քարդաշյանն իր հետույքով ավելի մեծ գործ արեց, քան …». Ռուբեն Հախվերդյան

Անդրադառնալով դիտարկմանը, որ անցել են քծնանքի, կուսակցականության օրերը, Հախվերդյանը նշեց, որ որոշ չափով անցել են, բայց երբ որ ասում են հեղափոխություն, նկատի ունեն մտքի հեղափոխությունը. «Այդ նույն մարդիկ ինչպե՞ս պետք է հեղափոխեն իրենց միտքը, երբ որ դա կարծրացած շտամպ է իրենց մոտ:

Հեղափոխությունը մեզ մոտ կլինի մի 50 տարի հետո, երբ որ մարդիկ բարեկեցիկ կապրեն ու կսկսեն մտածել՝ իրենք առհասարակ իրավունք ունե՞ն մոլորակի վրա քայլելու թե չէ, և վերջապես ի՞նչ են արել իրենք:

Նախորդ երկու կառավարությունները կեղծ արժեքների շղթաներ սարքեցին, գիտեք՝ ինչքան սուտ գեներալներ կան, ազգային հերոսներ, որ բոլորովին էլ հերոս չեն… Սովետից մինչև հիմա ինձ համար ոչ մի բան չի փոխվել… Մի բանից շատ գոհ եմ, գոնե հին, փտած դեմքերը չենք տեսնի»:

«Ահագին բաներ, ինչքան որ կարողանում է վարչապետը, անում է, բայց ժողովուրդը դժգոհ է, ասում է՝ բռնում է, բաց է թողնում… Նա կարող է ժողովրդին գոնե ակնարկել, որ իր հնարավորություններն այդքանն են»,- նշեց մեր զրուցակիցը:

աղբյուրը՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ