Ինչպես սովորական մանեկից(գայկա) ստանալ թանկարժեք զարդ

Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։

Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման, «սառը արծնապատման» եղանակները։ Միջագետքի Ոսկերչությանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը արծնապատման» եղանակը։

Մանրարուրք և հատիկազարդման եղանակներով պատրաստված բազմաթիվ առարկաներ են հայտնաբերվել Եգեյան մշակույթի երկրներից (հատկապես Միկենքի և Տրոյայի պեղումներից) և էտրուրիայից, որոնք աչքի են ընկնում զուսպ գունային լուծումներով։

Դրանք ոսկյա անոթներ են՝ եզան, ծովաստղի և այլ պատկերներով։ Հելլենիզմի և Հին Հռոմի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ