Քաղաքացիները ջնջում են փողոցներում արված «Նիկոլ դավաճան» գրառումները

Վերջին օրերին Երևանի տարբեր հատվածներում հայտնվել էին «Նիկոլ Դավաճան» գրաֆիտիները:

Սակայն համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ մեր քաղաքացիները ջնջում են այդ գրառումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր տեսաուղերձի ժամանակ վարչապետն ասեց.

«Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում՝ արտաքին ուժերին համընթաց, նրանք գործում են բավականին երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը: Երեկ, օրինակ, ոմանք բառիս բուն իմաստով խրախճանք, կրկնում եմ՝ խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին:

Նման պահվածքը, գուցե և ունի հազար ու մի բացատրություն: Նման պահվածքի քննադատությունը գուցե թե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք, գուցե, ալիքի մեջ ընկնելով, ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի տակից մենք պետք է դուրս բերենք էդ խրախճանքը նախաձեռնողների հիմնական նպատակը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ