ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. Պարգևավճար են ստացել Տիգրան Ավինյանի աշխատակիցներից միայն 2-ը. նրանք հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է հոկտեմբեր ամսվա ընթացքում փոխվարչապետի գրասենյակի աշխատակիցների պարգևատրմանը:

«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ