Կրեմլը հայտարարել է, որ Իրավիճակը ԼՂ-ում չի սրի հակամարտությունը Դոնբասում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմք չի տալիս մտածելու, որ Կիևի ռևանշիստական ​​տրամադրությունների պատճառով Դոնբասում հնարավոր է իրավիճակի սրում՝ հաղորդում է tvzvezda.ru կայքը։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը վերահսկողություն է Աղդամի, Ղազախի, Քելբաջարի և Լաչինի շրջանները: Հակամարտող կողմերն էլ պետք է փոխանակեն ռազմագերիներին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորակազմ է տեղակայված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:

Կրեմլը շեշտում է, որ Ռուսաստանի համար կարևորը՝ ԼՂ-ում խաղաղությունը պահպանելն է, ինչպես նաև բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը ապահովելն է և խաղաղության պահպանման վերահսկողությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ