Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է փոքրիկը դուրս թռնում մեքենայից ընթացքի ժամանակ

ԱՄՆ-ում մեքենայի ընթացքի ժամանակ 2 տարեկան փոքրիկը սայլակով դուրս է թռել մեքենայից և հայտնվել փողոցի մեջտեղում։ Մանքեյթո քաղաքի բնակիչը  նկարահանել է միջադեպը՝ գրում է New York Daily Mail-ը։

Չաք Մոքը հանգիստ մեքենա էր վարել և շտապել իր գործերով, երբ նկատել է, որ դիմացից ընթացող մեքենայի դուռը բացվել է, և այնտեղից վայր է ընկել սայլակով փոքրիկը։ Մոքն անմիջապես կանգնեցրել է մեքենան և դուրս վազել։

Փոքրիկի մայրը միայն 20 րոպե հետո է վերադարձել, երբ արդեն ոստիկանությունը ժամանած է եղել։ Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան չի վնասվել։

Քաղաքի հասարակական անվտանգության գերատեսչության տվյալների համաձայն՝ փոքրիկը ամրագոտիներով կապված է եղել սայլակին, սակայն մանկասայլակը ոչ ճիշտ դիրքում է եղել ավտոմեքենայում։ Երեխայի մորը պատիժ է սպասվում իր դստեր կյանքին հասցրած վնասի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ