Կադրային փոփոխություններ վարչապետի աշխատակազմում

Մի շարք փոփոխություններ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմում․ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ՝ Հայկ Կոլյայի Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ է նշանակվել Լիանա Սամվելի Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ